Բաժիններ՝

«Փյունիկ»-ը հաղթեց «Յաբլոնեց»-ին Գյումրիում. Եվրոպայի լիգա

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում «Փյունիկ»-ը Գյումրու քաղաքային մարզադաշտում հյուրընկալեց չեխական «Յաբլոնեց»-ին (2:1):

Հանդիպման մեկնարկից ընդամենը 5 րոպե անց «Փյունիկ»-ն Արթուր Միրանյանի հեռահար, դիպուկ հարվածով առաջ անցավ հաշվի մեջ: Թիմերն արագորեն փոխանակվում էին գրոհներով, բայց միայն հայկական ակումբին հաջողվեց օգտագործել իր հնարավորությունը: 30-րդ րոպեին դուբլ ձևակերպեց նույն Միրանյանը: Երկրորդ կեսի մեկնարկում չեխական «Յաբլոնեց»-ն շատ լավ լավ տեսք ուներ՝ արագ էր, հստակ գրոհներով և կազմակերպված պաշտպանությամբ: 53-րդ րոպեին չեխական թիմը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը՝ 2:1: Ի վերջո Հայաստանի բազմակի չեմպիոնը հաղթեց «Յաբլոնեց»-ին 2:1 հաշվով:

Թիմերը պատասխան հադիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 1-ին արդեն Չեխիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031