Բաժիններ՝

Մեսսին կարող է մինչև 6 ամսով հեռացվել Արգենտինայի հավաքականից

Կատալոնական «Բարսելոնա»-ի ավագ Լեո Մեսսին կարող է հեռացվել Արգենտինայի հավաքականից 2-6 ամսով:

Այս մասին գրում են արգենտինական ԶԼՄ-ները: Մեսսին նման պատժի կարող է արժանանալ Copa America-ի գավաթի խաղարկության երրորդ տեղի համար խաղում ստացած կարմիր քարտի և սուր քննադատության համար: Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան վերջնական որոշում կընդունի հաջորդ շաբաթ:

Copa America-ի խաղարկության երրորդ տեղի խաղում Մեսսին կարմիր քարտ էր ստացել և հանդիպումից հետո քննադատել էր կազմակերպիչներին ու մեղադրել կոռուպցիայի մեջ: Մեսսին չէր եկել անգամ բրոնզե մեդալը ստանալու:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031