Բաժիններ՝

Գյումրու մարզադպրոցում յուրացվել է 2․5 միլիոն դրամ․ ոստիկանության բացահայտումը

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։

Համագործակցելով ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների հետ, ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Գյումրու մանկապատանեկան համալի մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2014-2018 թվականների ընթացքում ընդհանուր 29 ամիս հանրապետությունից բացակայած ըմբշամարտի մարզիչին աշխատանքից չի ազատել, փոխարենը յուրացրել է նրա՝ շուրջ 2,5 միլիոն դրամ աշխատավարձը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031