Մեյը վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո կշարունակի աշխատանքը որպես պատգամավոր
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր պաշտոնաթողությունից հետո կշարունակի կատարել Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորի պարտականությունները: Այդ մասին նա հայտարարել է հուլիսի 24-ին խորհդարանականների հարցերի պատասխանների՝ իր վերջին վարչապետական շրջանի ընթացքում:
«Իմ պարտականությունների կատարումից հետո կլինի ունկնդրություն Եղիսաբեթ Բ թագուհու հետ, եւ այնուհետեւ ես կշարունակեմ աշխատանքն այս պալատում որպես շարքային պատգամավոր»,- ասել է նա:
Մայիսի 24-ին նա հայտարարել է նախ կառավարող Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից, իսկ թորիների նոր առաջնորդի ընտրությունից հետո՝ նաեւ վարչապետի պաշտոնից հեռանալու մասին՝ Եվրամիությունից երկրի դուրս գալն իրականացնելու անհնարինության պատճառով:
Դրան նախորդել են վարչապետի երեք ապարդյուն փորձերն ստանալու Համայնքների պալատի աջակցությունը Brexit-ի շուրջն իր գործարքի վերաբերյալ: Խորհրդարանի գործողությունների հետեւանով ձախողվեց Մեծ Բրիտանիայի սկզբում 2019 թվաանի մարտի 29-ին պլանավորված դուրս գալը Եվրամիությունից, ինչից հետո Բրյուսելը համաձայնվեց հետաձգել Brexit-ի ժամկետը ապրիլ – մայիսին, այնուհետեւ՝ հոկտեմբերին 31-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: