Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի փորձարկած հրթիռը կարող է խոցել Ճապոնիայի տարածքի մի մասը. Kyodo

Փոքր հեռահարության հրթիռը, որը հուլիսի 25-ին փորձարկել է ԿԺԴՀ-ն, կարող է խոցել Ճապոնիայի տարածքի մի մասը: Այդ մասին հաղորդել է Kyodo գործակալությունը:

Նշվում է, որ խոսքը վերաբերում է երկու հրթիռներից մեկին, որն արձակումից հետո հաղթահարել է շուրջ 690 կիլոմետր:

Ավելի վաղ Կորեայի Հանրապետության զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեն հայտնել է, որ ԿԺԴՀ-ն փոքր հեռահարության երկու հրթիռներ է արձակել արեւելյան ուղղությամբ. երկուսն է ընկել են Ճապոնական ծովը:

Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարությունում կարծում են, որ հրթիռներից մեկը թռել է շուրջ 690 կիլոմետր, իսկ մյուսը՝ 430 կիլոմետր: Հարավկորեացի զինվորականները չեն բացառում, որ փորձարկված հրթիռներց մեկը կարող է լինել Փհենյանի նոր մշակումը: ԿԺԴՀ-ի արձակած հրթիռներից ոչ մեկը չի հասել Ճապոնական ծովում Ճապոնիայի հատուկ տնտեսական գոտի:

Վարչապետ Սինձո Աբեի խոսքով՝ այս նոր արձակումը երկրի ազգային անվտանգության ուղղակի սպառնալիք չի հարուցել, սակայն խոստացել է, որ Ճապոնիայի իշխանություններն այդ հարցի շուրջը սերտ շփում կպահպանեն ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031