Բաժիններ՝

Նոր Խարբերդի ամառանոցներ 126/10 հասցեում գտնվող շենքի փլուզման հետևանքով տուժածը տեղափոխվել է Էրեբունի ԲԿ

Հուլիսի 25-ին, ժամը 16:18-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքից Նոր Խարբերդի ամառանոցներ տանող ճանապարհին տեղի է ունեցել շենքի մասնակի փլուզում, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Նոր Խարբերդի ամառանոցներ 126/10 հասցեում գտնվող չշահագործվող երկհարկանի շինությունում տեղի է ունեցել 2-րդ հարկի առաստաղի մասնակի փլուզում (մոտ 25 քմ), ինչի հետևանքով Ն.Ա.-ն (ծնված 1980 թ.) հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները Ն.Ա.-ին պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ապա սահմանազատել տարածքը, ապամոնտաժել արտաքին պատի կախված և ընկնելու վտանգ ներկայացնող հատվածը (մոտ 1 քմ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031