Բաժիններ՝

ՉԺՀ-ն ողջունում է Պարսից ծոցի կոլեկտիվ անվտանգության՝ ՌԴ-ի հայեցակարգը

Չինաստանը ողջունում է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության ներկայացրած՝ Պարսից ծոցի գոտու կոլեկտիվ անվտանգության հայեցակարգը: Հուլիսի 25-ին ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը։

Չինաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նաեւ նշել է, որ «Պարսից ծոցի գոտու խաղաղությունն ու կայունությունը չափազանց կարեւոր են տարածաշրջանի եւ ամբողջությամբ վերցված աշխարհի անվտանգության եւ զարգացման ապահովման համար:

«Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում կայունության եւ անվանգության ապահովման համար անհրաժեշտ է հաստատել լավ դրացիական հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա»,- ընդգծել է Հուա Չունյինը:

Հուլիսի 23-ին Ռուսաստանի ԱԳ նախարարությունը ներկայացրել է Պարսից ծոցի գոտում կոլեկտիվ անվտանգության հայեցակարգը: Դրա շրջանակներում նախատեսված է Պարսից ծոցի գոտում անվտանգության եւ համագործակցության միջազգային խորհրդաժողովի նախապատրաստման նախաձեռնող խմբի ձեւավորում, ինչը հետագայում կհանգեցնի այդ տարածաշրջանում անվտանգության եւ համագործակցության կազակերպության ստեղծման, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031