Երիտասարդ մարտիկի պատրաստության ծրագրի համաձայն՝ 1-ին զորամիավորման զորամասերում մեկնարկել է նորակոչիկների ուսուցման գործընթացը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ստորագրել է մի շարք օրենքներ:
«Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը կհամագործակցի բոլոր կուսակցությունների հետ, բացի «Սիասնական ազգային շարժումից», որի հիմնադիրը նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին է:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննության է տարվում՝ 32-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է պետական գնումների համակարգի ընթացիկ վիճակը և բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:
«Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը պետք է հանրորեն պատճառաբանվի, հակառակ դեպքում ակամայից հաստատվում է իր կողմից երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման արդարացիությունը՝ իր բոլոր հետագա հետևանքներով»։
3 տարի առաջ այս օրերին բացվեց «օվերտոնի պատուհանը»: Մարդասպան ահաբեկիչների քարոզին լծվեց ողջ սորոսական ագիտպրոպը: Արտասահմանյան գործակալական ցանցը լվանում էր բոլորի ուղեղները, հերոսացնում բանկոմատ թալանող, բժիշկ պատանդ վերցնող, մարդասպան տականքին:
Ջերմորեն շնորhավորում եմ Ձեզ Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարումը՝ որպես Եվրոպական հանձնաժողովի առաջին կին նախագահ, կնշանավորվի Եվրոպական միության նոր վերելքով:
Եվրոպայի մինչև 19 տարեկանների երևանյան առաջնությունը մեկօրյա դադարից հետո վերսկսվում է:
Հուլիսի 17-ին, ժամը 14:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս.թ. հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերն արջը Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում վնասել է 5 ծիրանենի:
Երեկ «Առողջ հանրություն» հ/կ ղեկավար, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը դիմում էր հղել Պաշտպանության նախարարին, ԱԱԾ պետին, ռազմական ոստիկանության ղեկավարին՝ նշելով, որ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։
Հուլիսի 17-ին, ժամը 09:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի «Չարքյանիդ» կոչվող ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, առկա է ավելի մեծ քարերի ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վրաստանի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամները, որի հիմնադիրը հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին է, փորձում են խորտակել երկրի տնտեսությունը եւ խանգարել զբոսաշրջության զարգացմանը:
Սևանա լճում լողալն այս պահին վտանգավոր չէ առողջության համար, լողափերում թունունակություն չկա:
Վերջին օրերին մամուլում տեղեկություններ հայտնվեցին գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդուն վերագրվող արարքների, ապա Հայաստանի քննչական կոմիտեի՝ նրան առաջադրած մեղադրանքի մասին:
Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Տարբեր փորձագետների գնահատականներով՝ սրանք վկայում են ռուս-թուրքական խորացող հարաբերությունների մասին: Արդյո՞ք սա ռիսկային է Հայաստանի համար. 168.am-ը գնահատականներ լսեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանից:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հուլիսի 17-ին հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Ռուսաստանում ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել են 4 հայեր, նրանցից երկուսը երեխաներ են:
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամներն այսօր հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա 2016թ.-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհված ոստիկանների հիշատակին։
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերապայծառ Ժոզե Ավելինու Բետանկուրին:
Առնվազն ազնիվ չէ իրական ցանկություններն ու նպատակները քողարկել այնպիսի մի զգայուն գաղափարի տակ, ինչպիսին Արցախի և մայր Հայաստանի միավորումն է:
Նախարար Զարուհի Բաթոյանի հրամանով՝ ղեկավարվելով ՀՀ «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ ԱՍՀՆ Սոցիալական Ապահովության Ծառայության պետի 2019 թվականի հուլիսի 15-ի գրությունը, ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին եւ նրան շնորհավորել 65-ամյա հոբելյանի առթիվ:
168.am-ի դիտարկմանը՝ ավելի լավ չէ՞ր համակարգային լուծումներ առաջարկել համապատասխան գերատեսչություններին, պատասխանեց, որ շատ են առաջարկել:
168.am-ի հետ զրույցում Ելփին գյուղի գյուղապետ Խորեն Ավետիսյանը նշեց, որ ամեն տարի այս ժամանակահատվածում կրակոցներ եղել են դիրքերի ուղղությամբ, բայց գյուղի վրա սկսվել են հուլիսի 13-ից. «13-ից սկսել են, գյուղի տարածքի ցորենի արտերի վրա, հրդեհ եղավ, գնացին հանգցրին, բայց այս երեք օր է, որ ակտիվացել է. 14-ի գիշերը՝ ժամը մեկին, տասն անգամ կրակել են, եկել-ընկել է երկու տան վրա»:
Որոշեցի մի քանի մտորումներ ներկայացնել՝ կապված Հայաստանում վերջին անիմաստ, հերթական քննարկման վերաբերյալ: Խոսքը Վենետիկի հանձնաժողովի արձանագրությանը, արձանագրությունից հետո եղած հարցուպատասխանի և քննարկումների մասին է:
«Պարբերաբար Գերմանիա գնացող ինքնաթիռով հարյուրավոր տոննայով խեցգետին է արտահանում կոնկրետ մեկ օլիգարխ, և դա վնասում է Սևանի էկոհամակարգը»,- այսօր ԱԺ-ում Սևանա լճի հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Պետությունը բարեփոխումներ է իրականացրել ճառագայթային բուժման ծառայությունում: Հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապող հիվանդների համար, անկախ սոցիալական վիճակից, ճառագայթային բուժումը ներխոռոչային սարքերով, TERAGAM ճառագայթային սարքով և ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով ամբողջությամբ կիրականացվի պետական պատվերի շրջանակում:
Հուլիսի 17-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: