Բաժիններ՝

Իվանիշվիլին Սահակաշվիլիի կուսակցությանը մեղադրել է երկրի տնտեսությունը խորտակելու փորձի մեջ

Վրաստանի «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամները, որի հիմնադիրը հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին է, փորձում են խորտակել երկրի տնտեսությունը եւ խանգարել զբոսաշրջության զարգացմանը: Հուլիսի 17-ին այս մասին լրագրողներին հայտարարել է «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցության հիմնադիր եւ նախագահ Բիձինա Իվանիշվիլին՝ մեկնաբանելով ընդդիմադիր հեռուստաալիքի եթերում հայհոյանքը Ռուսաստանի իշխանությունների հասցեին։

«Անշուշտ այն, ինչ տեղի ունեցավ «Ռուսթավի 2» հեռուստաալիքում, ամոթալի է երկրի, մեր մշակույթի համար: Այն հայհոյանքը, որը մենք լսեցինք ձեր հեռուստատեսությամբ, անշուշտ, կդատապարտի ամբողջ հասարակությունը: Չնայած «Ազգային շարժման» փորձերին Վրաստանում դադարեցնելու զբոսաշրջությունը, խորտակելու տնտեսությունը, առեւտուրը, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի զարգացնենք երկիրը եւ բարելավենք տնտեսությունը:

Իհակե, ես դատապարտում եմ Գվարամիայի եւ Գաբունիայի արարքները: Դա պետք է դատաարտեն բոլոր վրացիները: Դա բացարձակապես ոչ վրացական եւ անկուլտուրական ելույթ էր»,- ասել է Իվանիշվիլին՝ դիմելով «Ռուսթավի 2»-ի լրագրողին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս