Մենք սխալ ենք անում. Էդմոն Մարուքյանի «լայվը»՝ ԱՄՆ-ից

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ից ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է Վենտիկի հանձնաժողովի վերջին եզրակացությունների հետ կապված Հայաստանում ծավալված քննարկումներին.

«Որոշեցի մի քանի մտորումներ ներկայացնել՝ կապված Հայաստանում վերջին անիմաստ, հերթական քննարկման վերաբերյալ: Խոսքը Վենետիկի հանձնաժողովի արձանագրությանը, արձանագրությունից հետո եղած հարցուպատասխանի և քննարկումների մասին է: Իրավաբանները բաժանվել են երկու մասի: Մի մասն ասում է՝ ո՞վ է Վենետիկի հանձնաժողովը, որ մեզ բան ասի, մյուս մասն ասում է, որ Վենետիկի հանձնաժողովը նման բան չի ասել: Իշխանամերձ էքսպերտներն էլ պնդում են, որ հանրապետականներն են այնպես արել, որ Վենետիկի հանձնաժողովը մեր դեմ խոսի»:

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ՀՀ-ում դատական իշխանության հետ կապված հարցերում չեն պահպանվում չափանիշները, ապա որևէ մեկը չի կարող ազդել նմանատիպ կառույցների վրա:

Նրա խոսքով՝ հանձնաժողովը ճիշտ է արձանագրել, որ գործողությունները մտահոգիչ են: Անդրադառնալով վեթինգին՝ Էդմոն Մարուքյանը նշել է, որ չի կարողանում հասկանալ, թե ինչպես է ստացվել, որ ՀՀ-ի պարագայում վեթինգն անթույլատրելի է, իսկ Ալբանիայի պարագայում՝ թույլատրելի:

Նա ասել է, որ սահմանադրական դատարանի հետ կապված ևս Վենետիկի հանձնաժողովը հայտնել է իր մտահոգությունը, քանի որ մտահոգիչ բաներ կան:

Մանրամասները՝ տեսանյութում:

https://www.facebook.com/marukyan.edmon/videos/2377924455798259/

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031