«Արարատ-Արմենիա»-ն լքեց Չեմպիոնների լիգան` պարտվելով ԱԻԿ-ին
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն պատասխան խաղում մրցեղ Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ի հետ:
Հանդիպման մեկնարկում գրեթե հավասար պայքար էր ծավալվել: «Արարատ-Արմենիա»-ին առաջին կեսում հաջողվում էր լավ գործել պաշտպանությունում: Նաև արագ հակագրոհներ կազմակերպել: Երկրորդ կեսի մեկնարկում Շվեդիայի չեմպիոն արագ գրավեց մրցակցի դարպասը: 47-րդ րոպեին աչքի ընկավ Գոյտոմը: Վերջինս նաև դարձավ դուբլի հեղինակ` երկրորդ խաղակեսի մեկնարկում խփելով ԱԻԿ-ի երկրորդ գոլը: Խաղի 62-րդ րոպեին շվեդական թիմի երրորդ գնդակը 11 մետրանոց հարվածով խփեց Լարսոնը: «Արարատ-Արմենիան» կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը և 77-րդ րոպեին հայկական թիմից աչքի ընկավ Կոբյալկոն:
Երկու խաղերի ընդհանուր 4:3 հաշվով պարտվելով հայկական թիմը լքեց Չեմպիոնների լիգան: Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն դուրս մնաց Չեմպիոնների լիգայից և կպայքարի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում: