Գիտնականները ճարպակալման նոր պատճառ են հայտնաբերել

Բարակ աղիում գտնվող իմունային բջիջների որոշակի տեսակների ակտիվությունը կարող է նպաստել ճարպակալմանը: Այսպիսի եզրակացության են եկել Ճապոնիայում ինտեգրված բժշկական գիտությունների կենտրոնի գիտնականները, գրում է korrespondent.ne-ը:

Փորձագետների կարծիքով՝ մի շարք գործոններ, ներառյալ՝ գենետիկան, աղիքային բակտերիաները և սխալ սննդակարգը, կարող են հանգեցնել քաշի ավելացման:
Այնուամենայնիվ, մկների վրա կատարված փորձարկումները ցույց են տվել, որ ճարպակալումը կարող է պայմանավորված լինել իմունային համակարգի որոշ բջիջների աշխատանքով, որոնք անպատշաճ կերպով են արձագանքում բարձր յուղայնության մթերքներին և փորձում են կուտակել վնասակար նյութեր:

Խնդրի դեմ պայքարի միակ միջոցը գիտնականները դեռևս համարում են այդ բջիջների հեռացումը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031