Բաժիններ՝

Նեյմարը համաձայնել է «Բարսելոնայի» առաջին առաջարկին՝ առանց քննարկման

Ֆրանսիական ՊՍԺ-ի առաջատար Նեյմարը շուտով կրկին կարող է դառնալ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ:

Բրազիլացին կարողացել է համաձայնեցնել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ: Պայմանագիրը հաշվարկվելու է հինգ տարի ժամկետով, խաղացողի աշխատավարձը կլինի  տարեկան 24 մլն եվրո, այնքան, որքան 2017 թվականին էր՝ մինչև ՊՍԺ տեղափոխվելը: Փարիզում Նեյմարը տարեկան 37 միլիոն եվրո է ստանում:

Նշվում է, որ ֆուտբոլիստը համաձայնել է կատալոնական ակումբի առաջին առաջարկին և չի քննարկել այն, քանի որ նա իսկապես ցանկանում է վերադառնալ Կատալոնիա: Նեյմարը հասկանում է, որ իր փոխանցումը թանկ կլինի և չի պատրաստվում խոչընդոտել կատալոնական ակումբի ծրագրերին:

Բացի այդ, Նեյմարն ամբողջությամբ հրաժարվել է 26 միլիոն եվրո գումարից, որը պահանջում էր կատալոնական ակումբից ՊՍԺ տեղափոխվելուց հետո:

Նշվում է, որ «Ռեալը», որը նույնպես շահագրգռված էր Նեյմարի փոխանցմամբ, նրան առաջարկել էր լավագույն ֆինանսական պայմանները, սակայն ֆուտբոլիստը ցանկանում էր վերադառնալ «Բարսելոնա»:

Ըստ իսպանական մամուլի՝ Նեյմարը հայտնել է ակումբում իր ընկերներին, որ վերադառնալու է:

«Հանգստացեք, ես կվերադառնամ»,- գրել է ֆուտբոլիստը WhatsApp-ի միջոցով:

Ըստ տեղեկությունների՝ WhatsApp-ում կա ընդհանուր չատ, որտեղ ներառված են Նեյմարը, Մեսսին և Սուարեսը:

Իսկ իսպանական մեկ այլ աղբյուր՝ Cadena SER-ը, հայտնել էր, որ  Ուսման Դեմբելեն չի հեռանա «Բարսելոնայից», քանի որ նրան վստահեցրել են, որ Նեյմարը չի տեղափոխվի կատալոնական ակումբ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս