
ՆԱՏՕ-ն տիեզերքում պաշտպանության ռազմավարություն է մշակել

ՆԱՏՕ-ն մշակել է իր համար առաջին «տիեզերական» ռազմավարությունը: Այդ մասին հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: Նոր քաղաքականությունը պաշտպանության նախարարները պաշտոնապես կհաստատեն հունիսի 26-ին եւ 27-ին:
Փաստաթուղթը կսահմանի, թե դաշինքն ինչպես պետք է արձագանքի տիեզերքում անվտանգության մարտահրավերներին: Ստոլտենբերգի խոսքով՝ տիեզերական տարածությունը կարող է օգտագործվել ինչպես խաղաղ նատակներով, այնպես էլ ագրեսիայի համար:
«Արբանյակները կարող են լինել շրջափակված, խափանված կամ զինված: Հակաարբանյակային զենքը կարող է վնասել կապը»,- նշել է նա: Ուստի կարեւոր է «զգոն եւ հաստատակամ» լինել, եզրափակել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: