Բաժիններ՝

Վլադիմիր Կլիչկոյին այրվող զբոսանավից փրկել են Միջերկրական ծովում. DPA

Իսպանիայի առափնյա պահպանության ուժերը Միջերկրական ծովում բռնկված զբոսանավից փրկել են ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյին եւ նրա ընտանիքը: Այս մասին հայտնել է Գերմանիայի DPA գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ նավում հրդեհ է բռնկել, երբ այն Իբիցա կղզուց ուղեւորվում էր Մալյորկա եւ գտնվում էր ափից մոտավորապես 11 կիլոմետր հեռավորության վրա: Մալյորկայի հրշեջ ծառայությունն իրադրությունը վերցրել է հսկողության տակ:

Ինչպես նշել է գործակալությունը, բռնկումն առաջացել է մեքենայական բաժանմունքում: Թե ինչն է դարձել միջադեպի պատճառը, չեն հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930