Բաժիններ՝

Թրամփը կարող է ապառազմականացված գոտի այցելել Հարավային Կորեա այցի ընթացքում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն բաժանող ապառազմականացված գոտի այցելելու հնարավորությունը հունիսի 29 – 30-ը Սեուլ իր այցի ժամանակ: Հունիսի լույս 25-ի գիշերն այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի կառավարության ներկայացուցչին:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը հրաժարվել է ճշտել, թե Թրամփը պլանավորում է արդյոք այցելել ապառազմականացված գոտի:

Նաեւ նա նշել է, որ Սպիտակ տան ղեկավարը չի ծրագրում Կորեական թերակղզի իր այցն օգտագործել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ հանդիպելու համար: Հարավային Կորեա այցի ընթացքում Թրամփը կհանդիպի երկրի նախագահ Մուն Չժե Ինի հետ՝ ԿԺԴՀ-ի շուրջն իրադրության, ինչպես նաեւ Վաշինգտոնի եւ Սեուլի դաշինքի քննարկման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930