
«Երբ դադարեցի խաղալ «Լիվերպուլում», կյանքս դատարկվեց». Սթիվեն Ջերարդ

Շոտլանդական «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը խոստովանել է, որ երջանիկ է ակումբի գլխավոր մարզիչը լինելու համար, և ավելացրել է, որ կարոտել է «Լիվերպուլը»՝ ակումբից հեռանալուց հետո:
«Փողը կարևոր չէ, երբ ես որոշում եմ կայացնում: Ինձ դուր եկավ աշխատանքի առաջին տարին, և ես իսկապես երջանիկ եմ այստեղ: Հիմա փորձում եմ թիմը նոր մակարդակի բարձրացնել: Աշխատակիցներիս հետ հիմա դրա վրա ենք կենտրոնացած: Ես այստեղ եկա շատ հավակնոտ և քաղցած: Հպարտանում եմ ձեռք բերված առաջընթացով, բայց հասկանում եմ, որ չի կարելի կանգ առնել:
Երբ դադարեցի խաղալ «Լիվերպուլում», կյանքս դատարկվեց: Չեմ պատրաստվում ստել, կարոտում էի ակումբում խաղալուն: Ես չեմ կարող ասել՝ քանի ակումբ եմ ցանկանում մարզել, այդ ամենը՝ ապագայում: Կարող եմ ասել միայն, որ երջանիկ եմ «Ռեյնջերսում»»,- Ջերարդին է մեջբերում Daily Record-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը