
Վան Գալը նշել է Գվարդիոլայի գլխավոր ձեռքբերումը «Մանչեսթեր Սիթիում»

«Այաքսի», «Բարսելոնայի», «Բավարիայի», «Մանչեսթեր Յունայթեդի» և Նիդեռլանդների հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կարծիք է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի աշխատանքի արդյունքների մասին:
«Գվարդիոլայի գլխավոր ձեռքբերումը «Մանչեսթեր Սիթիում» հարձակողական ֆուտբոլն է, որն ուրախացնում է երկրպագուներին: Այս ոճը նման է «Այաքսի» ֆուտբոլին, միևնույն ժամանակ՝ «Սիթիի» խաղն ավելի լավ է կառուցված: Գվարդիոլան կազմակերպված մարդ է, իսկ նրա խաղացողներն իրականացնում են նրա գաղափարները դաշտում: Երկու տարվա ընթացքում նա նվաճել է Անգլիայի բոլոր հնարավոր տիտղոսները հարձակողական ֆուտբոլով: Յուրահատուկ նվաճում: Այժմ նրա գլխավոր խնդիրը Չեմպիոնների լիգան հաղթելն է»,- վան Գալին է մեջբերում El Pais-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը