Բաժիններ՝

«Ես Զիդանի հետ ապագայի մասին չեմ խոսել». Խամես Ռոդրիգես

Կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հայտարարել է, որ «Ռեալում» իր ապագան չի քննարկվել:

«Ես ընդհանրապես չեմ շփվել Զիդանի հետ: Հիմա ես մտածում եմ միայն Գավաթի մասին: Ես չգիտեմ՝ ուր կտեղափոխվեմ, չեմ ուզում շտապել:

Շատ բան կախված է «Ռեալի» որոշումից: Կան մարդիկ, որոնք ամեն ինչ ղեկավարում են, իսկ ես ոչինչ չեմ կարող անել»,- Խամեսին է մեջբերում Goal-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զիդանը հույսեր չի կապում «Բավարիայից» երկու տարվա վարձակալությունից վերադարձած Խամեսի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս