Բաժիններ՝

Ֆրանսիայի դպրոցներում շոգի պատճառով քննությունները հետաձգել են հուլիսին

Ֆրանսիայի ժողովրդական կրթության նախարարությունը որոշել է հետաձգել քննությունների անցկացումը հանրապետության դպրոցներում բարձր ջերմաստիճանների պատճառով, որոնք հաստատվել են երկրի մեծ մասում: Այդ մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Ժան Միշել Բլանկերը:

«Սաստիկ տապի պատճառով ես, խորհրդակցելով վարչապետի եւ առողջապահության նախարարի հետ, որոշում ընդունեցի հետաձգել ավարտական դիպլոմի ստացման գրավոր քննությունները: Սկզբնապես քննությունները պլանավորված էին հունիսի 27-ին եւ 28-ին, սակայն այժմ դրանք տեղի կունենան հուլիսի 1-ին եւ 2-ին»,- հայտարարել է Բլանկերը:

Ֆրանսիայի Meteo France օդերեւութաբանական ծառայությունը երկրում տապի վերահաս ալիքի պատճառով եղանակային վտանգի նախավերջին՝ «նարնջագույն» մակարդակ է հայտարարել 53 դեպարտամենտում, առավելապես երկրի կենտրոնական եւ արեւելյան տարածաշրջաններում: Ծառայության տվյալների համաձայն՝ հունիսի 25-ին Ֆրանսիայի տարածքի մեծ մասում սնդիկի սյունը կբարձրանա մինչեւ 35 – 39 աստիճանի նշագիծ, իսկ հունիսի 26-ից մինչեւ 28-ն ընկած ժամանակամիջոցում ջերմաստիճանը կհասնի 38 – 41 աստիճանի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս