Բաժիններ՝

Կիմ Չեն Ունի քույրը տեղ է գրավել ԿԺԴՀ-ի բարձրագույն ղեկավարության կազմում

Կիմ Յո Չժոնը՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հարազատ քույրը, տեղ է գրավել երկրի բարձրագույն ղեկավարության կազմում: Այդ մասին Yonhap գործակալությանը հայտնել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի (խորհրդարանի) պատգամավոր Լի Հե Հունը՝ ամփոփելով օրենսդիրների համար Ազգային հետախուզական ծառայության ներկայացուցիչների փակ բրիֆինգի արդյունքները:

Նրա խոսքով՝ այդ մասին է վկայում այն փաստը, որ անցած շաբաթ Կիմ Յո Չժոնը, որն զբաղեցնում է Կորեայի աշխատավորական կուսակցության (ԿԱԿ) Կենտկոմի քարոզչության բաժնի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, միջոցառումներից մեկի ժամանակ նստած է եղել ԿԱԿ-ի ԿԿ-ի Միասնական ճակատի բաժնի վարիչ Կիմ Յոն Չհոլի կողքին:

Դրա հիման վրա հարավկորեական հեռախուզությունը եզրակացություն է արել, որ Կիմ Յո Չժոնի կարգավիճակը հյուսիսկորեական աստիճանակարգում բարձրացել է:

«Ինչպես երեւում է, նա բարձրացում է ստացել մինչեւ ամենավերին մակարդակ»,-նշել է Լի Հե Հունը: Այժմ, հարավկորեական հետախուզության կարծիքով, Կիմ Չեն Ունի քույրն զբաղեցնում է պաշտոն, որը համադրելի է ԿԱԿ-ի ԿԿ-ի փոխնախագահի պաշտոնի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս