Բաժիններ՝

Թրամփը և Պուտինը G20-ում կքննարկեն Ուկրաինան, Իրանը և հսկողությունը սպառազինությունների նկատմամբ. Սպիտակ տուն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Օսակայում G20-ի գագաթնաժողովում երկկողմ հանդիպման ընթացքում կքննարկեն Ոկրաինան, Իրանը եւ մի շարք այլ հարցեր: Այդ մասին հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցչի:

«Թրամփն Օսակայում G20-ի հարթակներում երկկողմ հանդիպում կունենա Պուտինի հետ, նորմալ հանդիպում, այլ ոչ թե ձեւական գագաթնաժողով: Սպասվում է, որ խոսակցությունն առավելապես նվիրված կլինի տարածաշրջանային անվտանգությանը, ներառյալ Իրանը, Ուկրաինային, Սիրիային, Մերձավոր Արեւելքին, սպառազինությունների նկատմամբ հսկողությանը եւ երկկողմ հարաբերությունների բարելավմանը»,- նշում են ԶԼՄ-ները:

Վարչակազմի պաշտոնյայի տվյալների համաձայն՝ պաշտոնական օրակարգ չկա, սպասվում է այդ թեմաների քննարկումը: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Օսակայում G20-ի գագաթնաժողովում պլանավորում է հանդիպել Ռուսաստանի եւ Չինաստանի նախագահների հետ: Գագաթնաժողովը նշանակված է հունիսի 28-29-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս