Բաժիններ՝

Ղազախստանում ռազմամթերքի պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է երկուսի

Ղազախստանի Թուրքստանի մարզի Առիս քաղաքի շրջանում ռազմամթերքի պահեստներում հրդեհի մարումը դադարեցված է, քանի որ այնտեղ շարունակվում են պայթյունները: Հունիսի 25-ին այդ մասին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Եռլան Տուրգումբաեւը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա խոստացել է, որ հունիսի 25-ին իր գերատեսչությունը պաշտպանության նախարարության հետ համատեղ ձեռնամուխ կլինի այդ խնդրի լուծմանը:

Նախարարի խոսքով՝ արտակարգ պատահարի հետեւանքով զոհվել է երկու մարդ, որոնցից մեկը՝ քաղաքացիական անձ: Եվս 89-ը հոսպիտալացվել է: Իր հերթին, Ղազախստանի առողջապահության նախարարության ղեկավար Ելժան Բիրտանովը ճշտել է, որ հունիսի 25-ի առավոտվա դրությամբ 15 մարդ մնում է վերակենդանացման բաժանմունքում: Ընդամենը բժշկական օգնության է դիմել 189 մարդ:

Առիս քաղաքի զորամասի տարածքում պայթյունը տեղի է ունեցել հունիսի 24-ին տեղական ժամանակով 09:20-ին: Իշխանությունները որոշում են ընդունել տարահանել ամբողջ քաղաքը, մարդկանց տեղավորել են հատուկ կազմակերպված ճամբարներում, հյուրանոցներում կամ ուղարկել են հարազատների մոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս