Բաժիններ՝

ԵԽԽՎ-ն Ռուսաստանին պաշտոնապես հրավիրել է մասնակցելու հունիսի նստաշրջանին

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Ռուսաստանին պաշտոնապես հրավիրել է մասնակցելու հունիսի նստաշրջանին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիին:

Վեհաժողովը համապատասխան բանաձեւն ընդունել է հունիսի լույս 25-ի գիշերը: Փաստաթղթի օգտին քվեարկել է 118 խորհրդարանական, 62-ը դեմ է հանդես եկել, եւս 10-ը ձեռնապահ է մնացել: Ռուս խորհրդարանականների խումբը՝ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյի գլխավորությամբ արդեն մեկնել է Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ-ի նստշրջանին:

Հունիսի 24-ին Գերագույն ռադայի փոխխոսնակ Իրինա Գերաշչենկոն պատմել է, որ ԵԽԽՎ-ն մերժել է Ուկրաինայի կողմից արված ավելի քան 200 ուղղումները Ռուսաստանի պատվիրակության վերականգնման վերաբերյալ բանաձեւում: Ռուսաստանը ԵԽԽՎ-ում հիմնական լիազորություններից, մասնավորապես, ձայնի իրավունքից, զրկվել էր 2014 թվականի ապրիլին Ղրիմի վերամիավորման եւ Ուկրաինայի հարավ – արեւելքում ռազմական գործողությունների պատճառով:

2017 թվականին Ռուսաստանը, որը ԵԽԽՎ-ի խոշորագույն ավանդատուն է, սառեցրել է անդամավճարի մուծումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս