Խորհրդարանը դեռևս արձակուրդ չի գնա. Կառավարությունը չի թողնի. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, չնայած այն հանգամանքին, որ ԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքներն արդեն ավարտվել են, սակայն կառավարությունը չի պատրաստվում դադարեցնել իր օրենսդրական նախաձեռնությունները եւ հանդես կգա նոր արտահերթների առաջարկությամբ:
Ըստ այդմ, թերթին հայտնի է դարձել, որ այս արտահերթ նիստերը կշարունակվեն նվազագույնը մինչեւ հուլիսի 10-ը: Բանն այն է, որ կառավարությունը մասնավորաբար մի նոր օրենսդրական փաթեթ է պատրաստում, որը պետք է ընդունվի մինչեւ աշուն. տեղեկությունների համաձայն, խոսքը աշնանը սպասվող վարկային համաձայնագրի հետ կապված օրենսդրական կարգավորումների մասին է, որոնք պետք է ամբողջական տեսքով պատրաստ լինեն վարկային այս նախաձեռնությունը կազմակերպելու համար:
Հենց այդ պատճառով էլ օրենսդիրներն իրենց ամառային հանգիստը կարող են պլանավորել լավագույն դեպքում միայն հուլիսի կեսերից հետո: Ի դեպ, չի բացառվում, որ այդ ժամկետը էլի երկարաձգվի՝ մինչեւ հուլիսի վերջ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: