Հրայր Թովմասյանը չի պատրաստվում զիջել աթոռը. «չեզոքները» ոտքի են ելել. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «ՍԴ դատավոր, իրեն նաեւ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանն արջի ծառայություն մատուցեց Նիկոլ Փաշինյանին։ Նրա հայտնի հայտարարությունից հետո այս օրերին նախկին իշխանությունների քնած ու արթուն բոլոր ներկայացուցիչները, իրավական դաշտի «չեզոքները» ոտքի են ելել։
Անշուշտ, Նիկոլ Փաշինյանի սրտով է Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից հեռացնելը, բայց ամեն ինչ խելամտության սահմաններում պետք է տեղավորվի։
Իրազեկների համոզմամբ՝ որքան էլ Վահե Գրիգորյանն իր մասնագիտական, Փաշինյանն էլ ժողովրդին համոզելու ու ՍԴ-ն շրջափակելու ունակությունները գործի դնեն, Հրայր Թովմասյանին չեն կարողանալու տեղից շարժել։ Վերջինս չի պատրաստվում աթոռը զիջելու եւ, գործող Սահմանադրությանը հղում անելով, մտադիր է ձեռնոց նետելու ինքնահռչակ նախագահին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: