Լարագնացն անցել է երկնաքերների միջև ձգված ճոպանով Նյու Յորքի Թայմս քվերում
Գինեսի գրքի ռեկորդակիր ամերիկացի լարագնաց Նիք Վալենդան անցել է այն ճոպանով, որը 25 մետր բարձրությամբ ձգված էր երկնաքերների միջեւ Նյու Յորքի Թայմս սքվեր հրապարակի վրա, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Լարախաղացը հնարք է կատարել իր քրոջ՝ Լիանայի հետ, որը նրան ընդառաջ է շարժվել 396 մետր երկարությամբ ճոպանի վրայով: Ճանապարհի կեսին ակրոբատները հանդիպել են, եւ այն բանից հետո, երբ մեկը մագլցելով անցել է մյուսի վրայով, շարունակել են ուղին: Գետնից հնարքը դիտել են հարյուրավոր զբոսաշրջիկներ եւ Նյու Յորքի բնակիչներ: