
«Կասկածում եմ, որ Ռամոսը կխնդրի ինձ իրացնել 11-մետրանոցը». Ազար

«Ռեալի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարը հայտնել է, որ չի պատրաստվում խլել 11-մետրանոցներն իրացնելու՝ մադրիդյան ակումբի ավագ Սերխիո Ռամոսի դերը:
«Սերխիո Ռամոսը լավ է իրացնում 11-մետրանոցները: Եթե նա խնդրի ինձ, ինչին ես կասկածում եմ, ես կանեմ դա: «Ռեալում» շատ աստղեր կան: Ես նորեկ եմ թիմում և կփորձեմ անել ամեն ինչ դաշտում»,- Ազարի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Հունիսի 7-ին «Ռեալը» հայտարարեց Էդեն Ազարի տրանսֆերի մասին: Ֆուտբոլիստի տեղափոխության համար «Սերուցքայինները» ծախսել են 100 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը