Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստը. ուղիղ
ՀՀ ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը: Նիստում խորհրդարանը առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկի մի շարք օրենքի նախագծեր:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ կքննարկի 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը:
Խորհրդարանը կքննարկի «2018 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը (Գնաճի հաղորդում):
Ազգային ժողովը կկատարի նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների ընտրություններ: