Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 28-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին եւ նրանց ուղեկցող պաշտոնյաներին:
Մայիսի 28-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակում Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Աբխազիայի կառավարությունը երկրի նախագահի ընտրությունները տեղափոխել է օգոստոսի 25-ին:
«Թե ինչ ապագա կունենան այդ բանակցությունները՝ չեմ կարող ասել։ Բնականաբար, եթե Հայաստանը համապատասխանի այդ ոլորտում եվրոպական չափորոշիչներին, ապա խնդիր չի լինի, իսկ եթե՝ ոչ, ապա հաջողություն չի լինի։ Պարզ է, կարծում եմ»,- ասաց նա։
«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ցանկանում է լքել ակումբը:
«Մենք չենք կարող երբևէ ակնկալել անկախ դատարան, եթե այդ դատարանի նկատմամբ հենց երկրի ներսում գործադիր իշխանության կողմից կան ճնշումներ, գործադիր իշխանության կողմից արված հայտարարությունների հիման վրա նաև Սահմանադրությանը հակասող գործողություններ»։
Եվրամիության ղեկավարները մեկնելու են Բրյուսել՝ քննարկելու հետընտրական քաղաքական պատկերը և ԵՄ-ի առաջատար աշխատանքների համար հնարավոր թեկնածուներին:
«Միլանի» գլխավոր մարզիչ Ջեննարո Գատոզոն խոսել է «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին: Իտալացի մասնագետը խոսել է նաև իր հեռանալու ֆինանսական մանրամասների մասին:
Երեւանը անճանաչելիորեն փոխվել է. այն դարձել է գեղեցիկ, ժամանակակից եւ գրավիչ քաղաք:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-ին աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթան: Հայաստանի վարչապետը մայիսի 29-ին մասնակցելու է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին:
Բլագովեշչենսկ-Մոսկվա չվերթն իրականացնող «Բոինգ-737» օդանավը վթարային վայրէջք է կատարել Իրկուտսկի օդանավակայանում:
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում մեկնարկել է Ֆուտզալի մարզչական կրթության սեմինար (UEFA Study Group Futsal Coach Education Seminar), որը կշարունակվի մինչև մայիսի 30-ը:
Սերբիայում Ռուսաստանի դեսպանատունը տեղեկատվություն է ստացել Կոսովոյում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն իրականացնող Ռուսաստանի քաղաքացու բերման ենթարկվելու մասին և ճշտում է հանգամանքները:
Միջազգային անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ ՀՀ վարչապետի կոչով վերջերս դատարանների ելքերը փակելը լավագույն ձևը, որը կարելի էր անել, բայց մյուս կողմից էլ այլ տարբերակ չէր մնացել։
Կանադայի Ալբերտա նահանգում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 5 հազար մարդ:
Սարդարապատի հուշահամալիրում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադառնալով դատական համակարգի շուրջ վերջին զարգացումներին՝ տեղեկացրեց, որ վեթինգի գաղափարը նաև իրենց խմբակցությունն է շրջանառության մեջ դրել։
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը մայիսի 28-ին պաշտոնից ազատել է կառավարության անդամներին՝ կանցլեր Սեբաստիան Կուրցի գլխավորությամբ և թույլատրել է նրանց ժամանակավորապես կատարել պարտականությունները մինչ անցումային կառավարության ձևավորումը:
ԵՄ-ում մայիսի 28-ից շրջանառության մեջ է դրվում 100 և 200 եվրո թղթադրամների թարմացված տարբերակը:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ողջունեց բոլորին պայծառ տոնի կապակցությամբ՝ նշելով, որ մեր ժողովրդի կյանքում մայիսի 28-ը բացառիկ դերակատարություն է ունեցել: Հիշեց Ամենայն Հայոց Գևորգ Ե կաթողիկոսին:
Ճապոնիայի Կավասակի քաղաքում մայիսի 28-ին ավտոբուսի կանգառում տղամարդը դանակով հարձակվել է երեխաների և մեծահասակների վրա:
Միացյալ Նահանգների Օհայո նահանգում տորնադոյի պատճառով հինգ միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ տիկին Սահլե-Վորկ Զևդեին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ:
Մայիսի 28-ին, 29-31-ը, հունիսի 1-2-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Սպիտակավոր եկեղեցի և հարգանքի տուրք մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նախագահ Արմեն Սարգսյանի, Հանրապետության բարձրագույն ղեկավարության և հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը:
168.am-ին հայտնի դարձավ, որ այսօր ՀՀ անկախության օրվա խորհրդի կապակցությամբ մի խումբ քաղաքացիների հետ հանդիպում է նախատեսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
168.am-ը գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրը բավականին կոշտ գնահատականներ պարունակող նամակ է ստացել Վենետիկի հանձաժողովից:
Բրազիլիայի ազգային թիմի հարձակվող Նեյմարը զրկվել է ընտրանու ավագի թևկապից:
Մայիսի 28-ին, ժամը 13:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի թիվ 27 հասցեում գտնվող շենքերից մեկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Երբ նայում ես կառավարության նշած 100 նվաճումները, իրոք, լրջանալու խնդիր կա»,- այս մասին այսօր Սարդարապատի հուշահամալիրում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե հատկապես ի՞նչ նկատի ունեն ՀՅԴ ներկայացուցիչները՝ հայտնի՝ «լրջացեք» կոչով։