
«Վեթինգի գաղափարը նաև մենք են շրջանառության մեջ դրել». Էդմոն Մարուքյան

Սարդարապատի հուշահամալիրում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադառնալով դատական համակարգի շուրջ վերջին զարգացումներին՝ տեղեկացրեց, որ վեթինգի գաղափարը նաև իրենց խմբակցությունն է շրջանառության մեջ դրել։
«Վեթինգի գաղափարը նաև մենք են շրջանառության մեջ դրել և սպասում ենք արդեն խորհրդարանում ավելի մանրամասն աշխատանքներին, որպեսզի նախագիծ կազմենք։ Նաև քննարկումներ կան՝ Սահամանադրության փոփոխության միջոցո՞վ է դա պետք անել, թե՞ հատուկ օրենքի։ Աշխատանքային մթնոլորտ է»,- ասաց նա։
Ըստ նրա՝ Սահմանադրության փոփոխություն է պետք անել այդ գործիքները ներդնելու համար։
ԱԺ-ում կազմակերպված «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների մասին Էդ. Մարուքյանը նկատեց, որ այն կարծիքների բազմազանության ներկայացում էր. «Լսումները հանրության համար է, հանրությունը, կարծում եմ, վեթինգի և անցումային արդարադատության բազմաթիվ ուղղությունների մասին տեղեկություններ ստացավ»։
Զարուհի Դիլանյան