Բաժիններ՝

Ռամոսը շահավետ առաջարկ է ստացել Չինաստանից և խնդրել է իրեն անվճար բաց թողնել

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ցանկանում է լքել ակումբը:

Ըստ El Chiringuito-ի տեղեկությունների՝ իսպանացին խնդրել է «Սերուցքայինների» ղեկավարությանն իրեն անվճար բաց թողնել, քանի որ եկամտաբեր առաջարկ է ստացել Չինաստանից: 33-ամյա Սերխիոն իր խնդրանքը բարձրաձայնել է Ֆլորենտինո Պերեսի հետ անձնական զրույցի ընթացքում:

«Ռեալում», սակայն, հայտարարել են, որ Ռամոսը չի կարող լքել ակումբը:

Ռամոսի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: Ֆուտբոլիստը հանդես է գալիս ակումբի կազմում 2005 թվականից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031