
Խոշոր հրդեհ Երևանում. ժամանել են մեծ թվով հրշեջներ

Մայիսի 28-ին, ժամը 13:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի թիվ 27 հասցեում գտնվող շենքերից մեկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:50-ին, մարվել՝ 14:10-ին:
Մասամբ այրվել են պահարանը և հագուստ (մոտ 1 քմ):