
ԵՄ-ում շրջանառության մեջ է դրվում 100 և 200 եվրո թղթադրամների թարմացված տարբերակը

ԵՄ-ում մայիսի 28-ից շրջանառության մեջ է դրվում 100 և 200 եվրո թղթադրամների թարմացված տարբերակը: Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն՝ հղում կատարելով Եվրոպական կենտրոնական բանկին:
Թարմացված թղթադրամները հիմնականում պահպանել են նախորդ գունային գաման, սակայն դիզայնը փոքր-ինչ փոխվել է: Այժմ այդ թղթադրամներն ունեն նույն լայնությունն, ինչն ունի 50 եվրոն: Դրանից բացի, թղթադրամներն ունեն անվտանգության հավելյալ տարրեր: Ներառվել են մարդու աչքի համար անտեսանելի նշաններ, որոնք կարող են ճանաչել հատուկ սարքերը:
Այս փոփոխություններով ավարտվում է եվրոների թարմացման երկրորդ փուլը: Նոր 5, 10, 20 և 50 եվրո թղթադրամներն արդեն թարմացված տարբերակով կիրառվում են: