Բաժիններ՝

Գատուզոն հաստատել է, որ հեռացել է՝ առանց պայմանագրի և աշխատավարձի

«Միլանի»  գլխավոր մարզիչ Ջեննարո Գատոզոն խոսել է «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին: Իտալացի մասնագետը խոսել է նաև իր հեռանալու ֆինանսական մանրամասների մասին:

««Միլանից» հեռանալու որոշումը հեշտ չէր: Բայց ես ստիպված էի այս որոշումը կայացնել:

Չկա որոշակի պահ, երբ այս որոշումը հասունացավ: Սա գումարն է այն 18 ամիսների, որոնք  ես անցկացրի՝ որպես թիմի մարզիչ: Սա ինձ համար երբեք ուրիշ ոչնչի նման չի լինի:

Ես այս ամիսներին ապրել եմ կրքի մեծ ու անմոռանալի ժամանակ: Դժվար որոշում էր, բայց՝ կշռադատված:

Ես հրաժարվեցի՞ երկու տարվա պայմանագրից: Այո, քանի որ Միլանի հետ ունեցած իմ պատմությունը երբեք չի համեմատվի փողի հետ»,- ասել է Գատուզոն:

Նշենք, որ Գատուզոն հրաժարվել է 2 տարվա պայմանագրից և պայմանագրով նախատեսված աշխատավարձից, որը պետք է վճարվեր իրեն հիմա:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանից» հեռանում է մարզական տնօրեն Լեոնարդոն:

«Միլանը»  5-րդ տեղն է զբաղեցրել Ա Սերիայում և չի մասնակցի Չեմպիոնների լիգային:

Նշենք նաև, որ իտալական ակումբը հետաքրքրվում է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս