«Չեմ կարող ղեկավարել «Ֆերարին»: Պետք է մարզվել սովորական մեքենայի կամ նավակի վրա». Խավին՝ «Բարսելոնայի» մասին
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավին, ով օրերս ավարտեց իր խաղային կարիերան, խոսել է իր առաջիկա աշխատանքի մասին՝ որպես «Ալ-Սադդեի» մարզիչ:
«Գաղափարն այն է, որ մարզումային աշխատանքս սկսեմ Քաթարում: Այստեղ ավելի քիչ ճնշում կա: Դու կարող ես ստուգել ինքդ քեզ, ձեռք բերել որոշակի փորձ: Նպատակն այն է, որ վերադառնամ Եվրոպա և, ավելին՝ «Բարսելոնա»:
Այժմ իմ կարիերան կսկսվի ամենափոքրից: Չեմ կարող ղեկավարել «Ֆերարին»: Պետք է մարզվել սովորական մեքենայի կամ նավակի վրա: Այո, իմ նպատակն է՝ վերադառնալ «Բարսելոնա», դա ճիշտ է, բայց չշտապենք:
Այժմ աշխարհի լավագույն մարզիչը Պեպ Գվարդիոլան է: Իմ ո՞ճը: Գրավիչ ֆուտբոլ, երբ դու տիրապետում ես հակառակորդին և պահում ես գնդակը:
Դա այն է, ինչ ուզում եմ ներկայացնել: Ես մեծացել եմ նման գաղափարներով և շատ գոհ եմ այս ոճից: Մենք հաղթեցինք այս ոճով՝ ինչպես «Բարսելոնայում», այնպես էլ՝ Իսպանիայի հավաքականում: Ազնվորեն, կարծում եմ, սա ֆուտբոլի լավագույն տեսակն է»,- ասել է Խավին:
Խավին ավելի վաղ ևս նշել էր, որ իր ապագան միանշանակ կապված է լինելու կատալոնական ակումբի հետ:
Ըստ Չավիի՝ կատալոնացիները նոր էջ են բացել ֆուտբոլի պատմության մեջ, և նա ուրախ կլինի իր ներդրումն ունենալ ակումբի ապագա պլաններում:
«Ես կցանկանայի գլխավորել «Բարսելոնան», եթե Պիկեն լիներ ակումբի նախագահը»,- նշել էր Չավին:
Սիրարփի Աղաբաբյան