
Վերին Լարսի անցակետը որոշ ժամանակ փակ կլինի

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններին հորդորում է հաշվի առնել այս տեղեկությունը։
Լարսի անցակետը մայիսի 26–ին, ժամը 05:00-17:00–ն փակ է լինելու: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։
Նա նշել է, որ անցակետի փակումը պայմանավորված է Վրաստանի Առաջին Հանրապետության օրվա տոնակատարություններով։