Բաժիններ՝

«Տոտենհեմն» ու «Ռեալը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կարող է տեղափոխվել «Տոտենհեմ»:

Լոնդոնյան ակումբը պատրաստ է ստորագրել 22-ամյա իսպանացուն, սակայն խաղացողը, ով մի քանի առաջարկ ունի, դեռ որոշում չի կայացրել:

«Տոտենհեմի»  գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարծում է, որ Սեբալյոսը կարող է փոխարինել կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին, ով կարող է շարունակել իր կարիերան «Ռեալ Մադրիդում»:

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Սեբալյոսին առանձնազրույցի ժամանակ ասել է, որ չի տեսնում իրեն իր կառուցած թիմում:

Այնուամենայնիվ, ըստ AS-ի, ակումբը նախատեսում է իսպանացի ֆուտբոլիստին վարձավճարով տալ կամ վաճառել:

«Ռեալ Մադրիդում» անցկացրած երկու մրցաշրջանների ընթացքում Սեբալյոսը Լա Լիգայի 35 հանդիպումներում խփել է 5 գոլ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031