Բաժիններ՝

Եվրոպայի լիգայի եզրափակիչը՝ առանց եվրոպացիների. թիմերը վերադարձնում են տոմսերը

Եվրոպա Լիգայի եզրափակչի մասնակից թիմերը նախատեսում են հրաժարվել իրենց տրամադրված տոմսերի մի մասից:

«Արսենալն» ու  «Չելսին» ընդհանուր առմամբ կվերադարձնեն ավելի քան 6000 տոմս, քանի որ նրանք վաճառել են միայն 3,500 և 2,000 տոմսեր՝ համապատասխանաբար: Այս մասին հայտնում է The Times-ը:

ՈՒԵՖԱ-ն ընդհանուր առմամբ հատկացրել է 5,800 տոմս յուրաքանչյուր ակումբին: Ստացվում է, որ լոնդոնյան ակումբների երկրպագուներին տրամադրվել էին տոմսեր, որոնց ընդհանուր քանակը չէր կազմում մարզադաշտի անգամ 10 տոկոսը: Որոշումը կայացվել էր՝ հաշվի առնելով Բաքվի օդանավակայանի՝ մեծ քանակով մարդկանց ընդունել չկարողանալու հանգամանքը:

ՈՒԵՖԱ-ի հովանավորները, որոնց հատկացվել էին 2000 տոմսեր, նույնպես նման խնդիրներ ունեն:

Թռիչքների արժեքը և ռեյսերի սակավությունը, թռիչքի ժամանակը, վիզաների հետ կապված խնդիրները և եզրափակիչ խաղի մեկնարկը (տեղական ժամանակով ժամը 23:00-ին) հիմնական պատճառներից են, որ երկրպագուները հրաժարվում են մասնակցել Եվրոպա լիգայի եզրափակչին:

Տոմսերը, որոնք կվերադարձնեն անգլիական ակումբները և հովանավորները, վաճառքի կհանվեն, և դրանք կարող են ձեռք բերել տեղացի երկրպագուները: Ներկայումս Ադրբեջանում վաճառվել է 23 հազար տոմս: Ինչպես նշում է թերթը, հայտնի չէ, թե արդյոք լրացուցիչ տոմսերի պահանջարկ կա՞:

Հիշեցնենք, որ «Արսենալը» քննադատել էր ՈՒԵՖԱ-ին եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար, քանի որ երկրպագուները պարզապես ի վիճակի չեն հասնել այնտեղ: Մյուս կողմից էլ՝ խաղին չի կարողանա մասնակցել Հենրիխ Մխիթարյանը:

«Մենք ունենք 45,000 երկրպագուներ, որոնք ունեն բոլորի խաղերի աբոնեմենտ: Նրանք բաց կթողնեն խաղը, քանի որ ՈՒԵՖԱ-ն որոշել է եզրափակիչն անցկացնել այնպիսի երկրում, որն ունի սահմանափակ տրանսպորտային միջոցներ: Սա պարզապես սխալ է»,- ասված է ակումբի հայտարարության մեջ:

Նշենք նաև, որ Արդբեջան մեկնելու վիզա չեն ստացել նաև հայկականին մոտ անուններ և ազգանուններ ունեցող եվրոպացիները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս