Փաստաբանը հայտնում է Քոչարյանի և մյուսների գործով վարույթի կասեցման ու ՍԴ ուղարկվելու մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի,  ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել և ուղարկվել է Սահմանադրական դատարան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը:

«Ինձ դատարանից տեղեկացրել են, որ գործը կասեցվել է Սահմանադրական դատարան ուղարկելու հիմքով»,-ասաց նա:

Գլխավոր դատախազությունից նշեցին, որ այդ մասին դեռ տեղեկություն չունեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031