ՀՀԿ երիտասարդները ՀՀԿ-ի հայտարարությունը փոխանցեցին ՀՀ-ում գործող օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին

Հայաստանի Հանրապետական Կուսակցության երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները այսօր ՀՀ-ում գործող օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին փոխանցեցին Նիկոլ Փաշինյանի կոչի և երկրում տեղի ունեցող հակասահմանադրական գործընթացների վերաբերյալ ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը։

Նշենք, որ մի շարք դեպքերում ծառայություն իրականացնող աշխատակիցները խոչընդոտում էին այդ գործընթացին՝ արգելելով լուսանկարահանումը։

Ներկայացվող պատճառաբանությունն էր, թե իբր պետական պահպանության տակ գտնվող վայրերում նկարահանումը արգելված է։ Ցավալի է, որ նույն ջանասիրությունը չէր դրսևորվում այսօր առավոտյան դատարաններում իրականացվող նկարահանումների դեպքում։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031