«Դուք բոլորդ լսեցիք, որ դատարանը հայտարարեց, որ բացի ամբաստանյալ Քոչարյանի պաշտպաններից և դատախազներից, մյուսների, այդ թվում՝ նաև իմ ներկայությունը դատական նիստին չի նշանակում, որ նրանք մասնակից են դատավարությանը, ինչը ես չեմ կիսում բացարձակապես։ Համենայն դեպս, որոշումը կայացված է, և ես ինձ համար արձանագրեցի, որ ըստ նրա դիրքորոշման՝ տուժողները չեն կարող մասնակցել այս դատավարությանը, և ես չեմ մասնակցելու այլևս»:
Մայիսի 13-ին Միջերկրական ծովի արեւելյան մասում, ինչպես նաեւ Էգեյան եւ Սեւ ծովերում մեկնարկել են Թուրքիայի ռազմածովային ուժերի վարժանքները, որոնք այդօրինակ ամենախոշոր զորավարժություններն են, որոնք, ինչպես պնդում է Anadolu գործակալությունը, երբեւիցե անցկացրել է Թուրքիան:
Շրի Լանկայի ոստիկանությունը հայտարարել է կղզու Հյուսիսարեւմտյան նահանգում պարետային ժամ սահմանելու մասին՝ կապված մուսուլմանական եւ բուդդայական բնակչության միջեւ բախումների հաճախացած դեպքերի հետ:
Մայիսի 13-ին, ժամը 17:22-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ 30 րոպեից պայթյուն է տեղի ունենալու Երևան քաղաքի Աբովյան 8 հասցեում գտնվող հյուրանոցում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ժամկետը լրանում է վաղը:
Ռուս սահմանապահները Հայաստանի տարածք թմրամիջոցների անցկացնելու երկու փորձ են կանխել:
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները Թուրքիայի Կոնիա քաղաքի ավիաբազա են ժամանել՝ Anatolian Phoenix-2019 միջազգային որոնողափրկարարական զորավարժություններին մասնակցության համար:
Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է այդ երկրի Պատգամավորների պալատ:
Դատարանն անցավ խորհրդակցական սենյակ ինքնաբացարկի միջնորդությունը քննության առնելու համար, և քանի որ աշխատանքային օրը մոտենում էր ավարտին, դատարանը որոշեց դատական հաջորդ նիստի օր նշանակել ս/թ մայիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, այսինքն՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը։
Հրդեհների հետ կապված իրադրության վատացում է գրանցվել Ռուսաստանի սուբյեկտների տարածքում, անցած շաբաթ հրդեհներ էին մոլեգնում երկրի 46 տարածաշրջանում:
«Հայաստանը ժողովրդավարական երկիր է և մեզ մոտ գործում է հավաքների ազատությունը, ցանկացած մարդիկ ցանկացած գաղափարի շուրջ կարող են հավաքվել և ցանկացած մարդու շուրջ կարող են ստեղծել այդ մարդու աջակիցների կազմակերպություն, եթե օրենք չեն խախտում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա:
Երևանում վերելակների առկա ֆոնդի փոխանակման, բարելավման ծրագիրն ավարտական փուլում է, և քաղաքապետարանը կառավարություն կդիմի ֆինանսական մոդելի հաստատման նպատակով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ վերելակների վերանորոգման, վերազինման ֆոնդը ենթադրում է ավելի քան 30 միլիարդ դրամ:
«Հայաստանում տեղի ունեցած դեպքերից անցել է մեկ տարի, գնացել գտել են միայն Սիլվա Համբարձումյանի հետ կապված ինչ-որ անհեթեթ բաներ, որի հետ նույնիսկ դատարանը չի համաձայնել։ Բոլորդ էլ գիտեք, որ այս մեկ տարվա մեջ ինչպես են ամեն ինչ քրքրում, փորձում մի բան գտնել, մի կեղտ կապել մեր ընտանիքի անվան հետ։ Եթե ինչ-որ բան կա՝ թող գան, ասեն, որ՝ այս մի բանն ունեք, որը, օրինակ՝ պետությունից կոպեկներով եք վերցրել»։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 14-16-ն աշխատանքային այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
Երևան քաղաքի կարիքների համար ձնամաքրման և սանմաքրման աշխատանքների նպատակով՝ Երևան քաղաքի դատախազությունում ուսումնասիրվել են 9 «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերման, ինչպես նաև 24 աղբատար մեքենայի գնման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի 2019 թ. փետրվարի 11-ի որոշումով:
Մայիսի 12-ին, ժամը 00.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր սննդային թունավորում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Հրազդան քաղաքի 4 բնակիչ:
«Արևելյան գործընկերության» հոբելյանական գագաթաժողովից հետո Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները հավանաբար հռչակագիր չեն ընդունի Ադրբեջանի դիմադրության պատճառով։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը չպետք է միջոցներ ձեռնարկի ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի բարձրացմանն ի պտասխան, քան որ «միայն ավելի վատ կլինի»։
Հատուկ քննչական ծառայությունում մերժվել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մասնակացությամբ Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ քրեական գործի հարուցումը: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Մայիսի 10-ին, ժամը 18.08-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է ահազանգել 66-ամյա մի կին և հայտնել, որ Աբովյան փողոցում գործող սուպերմարկետում գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է գումար, իսկ տեսախցիկները ֆիքսել են գողություն կատարողին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատ։
Ոստիկանության Հրազդանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 11-ին, ժամը 06.25-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՌԴ-ից ինքնակամ Հայաստան է վերադարձել 24-ամյա Մանուկ Մ.-ն:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ այսօր՝ մայիսի 13-ին, մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց դատական նիստը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավորման մեկ տարվա ընթացքում ունեցած ամենամեծ ձեռքբերումներից է համարում այն հանգամանքը, որ Հայաստանը հիմա ժողովրդավարական երկիր է:
168.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը տեղեկացրեց, որ վարչապետն այսօր Բրյուսելում մասնակցելու է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից տրվող պաշտոնական ընթրիքին՝ նվիրված Արևելյան գործընկերության տասնամյակին:
Շվեդիայի դատախազությունը որոշում է ընդունել WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ 2010 թվականի բռնաբարության եւ սեռական ոտնձգությունների քրեական գործը վերսկսելու մասին:
Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ:
Թուրքիայում դաժան ծեծի է ենթարկվել լրագրող, «Yeniçağ» թերթի թղթակից Յավուզ Սելիմ Դեմիրաղը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: