
Թուրքիայում սկսվել են նրա պատմության մեջ խոշորագույն ռազմածովային վարժանքները

Մայիսի 13-ին Միջերկրական ծովի արեւելյան մասում, ինչպես նաեւ Էգեյան եւ Սեւ ծովերում մեկնարկել են Թուրքիայի ռազմածովային ուժերի վարժանքները, որոնք այդօրինակ ամենախոշոր զորավարժություններն են, որոնք, ինչպես պնդում է Anadolu գործակալությունը, երբեւիցե անցկացրել է Թուրքիան:
Թուրքիայի գլխավոր շտաբի տվյալներով՝ զորավարժություններին, որոնք կշարունակվեն մինչեւ մայիսի 25-ը, մասնակցում են շուրջ 30 հազար զինծառայողներ, 131 նավ, 57 մարտական ինքնաթիռ եւ 33 ուղղաթիռ: ԶԼՄ-ների տվյալներով՝ զորավարժությունների ընթացքում գործի կդրվեն, մասնավորապես, Թուրքիայում արտադրված սպառազինության համալիրներ, այդ թվում՝ անօդաչուներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: