Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ՀՔԾ-ն դեռևս որոշում չունի
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ժամկետը լրանում է վաղը:
ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյան 168.am-ին հայտնեց, որ դեռևս որոշում չկա:
Հիշեցնենք, որ ՔՈ կուսակցությունը դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ապրիլի 19-ին «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացուներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում և դրանից դուրս լրագրողների հետ շփումներում հնչեցրած հայտարարությունների հետ կապված քրեական հետապնդում հարուցելու և ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։ Դատախազությունը գործն ուղարկել էր ՀՔԾ: