 
                        Արայիկ Հարությունյանը՝ «Իմ մարմինն անձնական է» գրքույկի մասին
 
                                    «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հ/կ-ի կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» 3-6 տարեկան երեխաների համար նախատեսված գրքի շնորհանդեսի փորձից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դատապարտեց շնորհանդեսի տապալումը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գիրքն ունի կրթադաստիարակչական նպատակներ, 168.am-ը մեկնաբանություն խնդրեց նաև Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանից։
Ի տարբերություն Զարուհի Բաթոյանի՝ Արայիկ Հարությունյանը գնահատականներ չտվեց և միայն մեր պնդումից հետո անդրադարձավ թեմային՝ տարակուսելով, թե թեման առնչվում է կրթության ոլորտին։
«Ցանկացած նման ձեռնարկ, որ պետք է որևէ կերպ կրթական ոլորտում օգտագործվի, նախ պետք է դիմում լինի Կրթության նախարարությանը, Կրթության ազգային ինստիտուտը տա եզրակացություն, նոր մենք որոշում կկայացնենք. որևէ նման դիմում չի եղել, և ես բովանդակությանը ծանոթ չեմ»,- ասաց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        