
«Բա որ հանրապետականը անելիք չունի, էդ ինչի՞ եք առավոտից մինչև ուշ երեկո դուք և ձեր ժամանակավոր շեֆ Փաշինյանը հանրապետականից խոսում». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Թե՛ դուք, թե՛ ձեր թագավորը մերկ եք:
Վերջին օրերին «սպիտակների» հեղկոմի ներկայացուցիչները զավեշտալի ակտիվություն են ցուցաբերում իրար հերթ չտալով՝ խոսելով հանրապետականի անելիք չունենալու կամ լուսանցքում հայտնվելու մասին:
Նախ, այ բացի քայլելուց այլ բանի անընդունակ այլևս վայ պետական պաշտոնյաներ, բա որ հանրապետականը անելիք չունի, էդ ինչի՞ եք առավոտից մինչև ուշ երեկո դուք և ձեր ժամանակավոր շեֆ Փաշինյանը հանրապետականից խոսում:
Թե՞ ձեզ նյարդայնացնում է օր օրի գահավիժող լեգիտիմությունն ու հասարակության առջև ուշ թե շուտ հաշվետու լինելը:
Զազրախոսելու փոխարեն ձեր խոստացածները կատարեք ժողովրդի առաջ:
Մեկ տարվա ընթացքում չկա ոլորտ, որտեղ առաջընթաց ապահոված լինեք, բացի մարդ բռնելու ու աննպատակ ճղճղալու ոլորտից:
Հ.Գ.
Մտքովս Անդերսենի հեքիաթն անցավ. թե՛ դուք, թե՛ ձեր թագավորը մերկ եք ու փուչ»:
https://www.facebook.com/333386077462494/photos/a.342608013206967/425648671569567/?type=3&theater