
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ցեմենտի հարցով աշխատանքային քննարկում է հրավիրել. ներկա է նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ղեկավար Սեդրակ Առուստամյանը

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրվել է ցեմենտի հարցով աշխատանքային խմբի առաջին քննարկումը։ Հանդիպմանը մասնակցում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, կառավարության ներկայացուցիչներ, ցեմենտ արտադրողները՝ «Արարատցեմենտ», «Հրազդանցեմենտ», Գաջի գարծարանների ներկայացուցիչները։
Ընդ որում՝ «Արարատցեմենտից» ներկա է անձամբ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ղեկավար Սեդրակ Առուստամյանը։