Ո՞վ կղեկավարի ՔՊ-ն Սասուն Միքայելյանի հրաժարականից հետո. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ե՞րբ է տեղի ունենալու «Քաղպայմանագիր» կուսակցության համագումարը, կարծես խնդիրնե՞ր են առաջացել։ «Չէ, ոչ մի խնդիր. կուսակցականներս ամեն օր, աշխատանքից հետո գնում ենք գրասենյակ` նախապատրաստելու կուսակցության ապագա ֆորմատը, համագումարը։

Կանոնադրությունն է մշակվում, Լենա Նազարյանն աշխատում է քաղաքական գծի ու կոնցեպտուալ հարցերի վրա, Վահագն Հովակիմյանը` կառուցվածքի, մարզային կառույցներն են ձեւավորվում, թարմացվում, ամեն ինչ զրոյից կազմավորվում է»:

Մայիսին, երեւի, Սասուն Միքայելյանը հրաժարական կտա, եւ կուսխորհուրդը ժամանակավոր կղեկավարի Սուրեն Պապիկյանը, մինչեւ նախնականով հունիսի 15-ին նշանակված համագումարը կայանա: Նախագահի պաշտոնում Արայիկ Հարությունյանի թեկնածությունը քննարկվո՞ւմ է։ «Հարցն օրակարգում է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս