10 բան, որ զույգերը պետք է անեն կյանքում առնվազն մեկ անգամ

Կայունությունը հրաշալի է: Բայց հարաբերությունների համար օգտակար են այնպիսի սովորությունները, որոնք կարող են կոտրել ձանձրույթը: ELLE.ru-ն ներկայացնում է այն գործողությունների ցանկը, որոնք ավելի կմտերմացնեն սիրահարներին:

1. Միասին կերակուր պատրաստեք: Որքան լավ գիտեն սիրահարված մարդիկ մեկը մյուսի համային նախասիրությունները, այնքան լավ են միմյանց զգում:

2. Երկար և կրքոտ համբուրվեք մարդաշատ վայրում: Ի դեպ, հոգեբանները պարզել են, որ մեր մարմինը սկսում է արտադրել «երջանկության հորմոն», երբ մենք ողջագուրվում են ոչ պակաս, քան 20 վայրկյան: Իսկ եթե ցանկանում եք բարձրացնել զգացմունքների աստիճանը, գրկախառնվեք և համբուրվեք մարդաշատ վայրում:

3. Ուղարկեք միմյանց ինտիմ լուսանկարներ և հաղորդագրություններ: Արդեն արե՞լ եք: Նշանակում է՝ ամեն ինչ հրաշալի է:

Կարդացեք նաև

4. Միմյանց նվերներ արեք՝ առանց առիթի: Այո, առիթներ պետք չեն: Պարզապես հետաքրքիր անակնկալ մտածեք:

5. Միասին պղպջակներով լոգանք ընդունեք: Իսկ եթե տան պայմանները նման հնարավորություն չեն տալիս, կարելի է այլ բան մտածել:

6. Փորձեք Կամասուտրայի բոլոր դիրքերը: Դե, եթե անգամ ոչ բոլոր դիրքերը, ամեն դեպքում դուք կընդլայնեք ձեր մտահորիզոնը և կորոշեք ձեր նախասիրությունները:

7. Bucketlist գրեք: Ազատություն տվեք երևակայությանը, և թող այն կազմի ձեր ապագա պլանները, ընդհանուր երազանքները:

8. Գիշերն անցկացրեք հյուրանոցում՝ չհեռանալով սեփական քաղաքից: Նախ՝ սա ռոմանտիկ ժեստ է, բացի այդ՝ դուք կարող եք կրկին զգալ «կատարյալ օտարականներ» լինելու հմայքը: Եվ երրորդ՝ կարող եք օգտվել հյուրանոցի լոգարանից և պղպջակներով լոգանք ընդունել:

9. Զվարճալի հանդերձանք կրեք, օրինակ՝ հելոուինյան կոստյումներ: Զարմանալի է, բայց սա շատ է մտերմացնում:

10. Մեկնեք այնտեղ, ուր երբեք նախկինում չեք եղել: Նոր տպավորությունները կարող են ընդհանուր զգացմունքներ նվիրել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս