
Կոտլետներ՝ պատրաստված ջեռոցում

Բաղադրիչներ
1. Խոզի և տավարի աղացած միս – 0.5 կգ
2. Սոխ – 1 հատ
3. Ձու – 1 հատ
4. Կարտոֆիլ – 1 հատ
5. Սպիտակաձավար – 2 ճ/գ
6. Աղ, պղպեղ
7. Կարագ
Պատրաստման եղանակը
1. Սոխը մանր կտրատել, կարտոֆիլը քերել, ավելացնել ձու, աղ, պղպեղ, սպիտակաձավար, ջուր:
2. Թողնել մոտ 20-30 րոպե, որպեսզի սպիտակաձավարը ուռչի:
3. Ձևավորել կոտլետներ և շարել տապակին:
4. Ձուրաքանչյուր կոտլետի վրա տեղավորել 1 կտոր կարագ:
5. Պատրաստել 20-30 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը